Բարի գալուստ Եվրոպական հարևանության գործիքի անդրսահմանային համագործակցության վերաբերյալ առցանց ուսուցման հարթակ:

Այս հարթակում կարելի է գտնել անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և արաբերեն լեզուներով տեսանյութեր, գրավոր ուղեցույցներ և ուսուցողական նյութեր՝ նպատակ ունենալով աջակցելու Ձեզ՝ Ձեր ծրագրերի մշակման և իրականացման գործում:

Դուք կգտնեք նաև հայերեն, վրացերեն, մոլդովերեն, թուրքերեն և ուկրաիներեն լեզուներով այն ուսուցողական նյութերը, որոնք ներկայացվել են նշված երկրներում մեր կարողությունների զարգացման միջոցառումների ժամանակ:

Դուք կարող եք օգտագործել այս աղբյուրները՝ Ձեր հմտությունները ավելի լավ զարգացնելու կամ այլոց կարողությունները բարձրացնելու նպատակով: Հնարավորության դեպքում մենք ներառել ենք նաև տվյալ նյութի դասընթացավարի հատուկ տարբերակը:

Մենք հաճախ կթարմացնենք մեր առցանց ուսուցման հարթակը, ուստի խնդրում ենք կրկին այցելել մեր կայք, եթե դեռ չեք գտել այն, ինչ փնտրում եք:

Մաղթում ենք օգտավետ առցանց ուսուցում և հաջողություն Ձեր ծրագրերում:

Այս հարթակում առկա տեսահոլովակները, գրավոր ուղեցույցները և ուսումնական նյութերը պատրաստվել են ԹԵՍԻՄ (Տեխնիկական աջակցություն ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի իրականացմանն ու կառավարմանը, TESIM) ծրագրի կողմից, ծրագիր, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Նյութերը հասանելի են դիտելու և ներբեռնելու համար՝ անվճար։ Խնդրում ենք նշել աղբյուրը՝ նյութերը դասընթացներ վարելիս օգտագործելու դեպքում։ Եթե ցանկանում եք գրավոր նյութը ձեռք բերել ոչ թե PDF, այլ մեկ ուրիշ ձևաչափով, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով, հետևյալ հասցեով՝ info@tesim-cbc.eu

 

Անդրսահմանային համագործակցությունը համաֆինանսավորվում է ԵՄ կողմից Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Դրա մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք ec.europa.eu/enlargement/neighbourhood/cross-border-cooperation կամ tesim-enicbc.eu կայքեր: